Կարծում եմ, որ մոտ 5-10 տարի հետո Հայաստանը այլեւս գազ չի օգտագործի էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ կանցնի արեւային էներգիայի։ Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։

Նա նշել է, որ ընկերությունն ունի արեւային էներգիայի արտադրության հավակնոտ ծրագրեր։

«Սա իմաստ ունի ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական տեսանկյունից, քանի որ արեւային էներգիան այսօր Հայաստանում ամենաէժան էլեկտրաէներգիան է»,- նշել է Ջանյանը։

Նա տեղեկացրել է, որ ընկերությունը չի նախատեսում լիստինգ միջազգային բորսաներում։