Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին և Աբիջյանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի քաղմաս, հիմա տեղեկություն ունենք, որ քաղմասից տեղափոխում են Աջափնյակի դատարան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ծինծառայող Դավիթ Ուզունյանի վայրը՝ Բագրատ Ուզունյանը։
«Իմ իմացած տեղեկություններով, մի քանի օր առաջ, որ ՊՆ-ի դիմաց ակցիա կատարեցինք, անհետ կորածների և զոհվածների ճակատագրերի հետ կապված, հիմա հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր, որովհետև ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրենք քաղմասում են և տեղափոխվելու են Աջափնյակի դատարան։
Մենք այդ օրը երեք հոգու հետ էինք ուզում հանդիպել, բայց այդ օրը երեկոյան միայն ԳՇ պետ Ասրյանը կեավ մեզ հետ հանդիպման, մյուս երկուսը չեկան։ Բայց մինչև այդ հանդիպումը իբր, ինչ-որ ընդհարում է եղել։
Իմ կարծիքով, իրենք ուզում են, որ ոչ մեկը ձայն չհանի, իրենք իրենց ուզածին հասնեն։ Սրանք ապիկար, անբարոյական իշխանություն են, ինչին ասես ընդունակ իշխանություն են, սրանց ի՞նչ կարող եմ ասեմ։
Հիմա պատրաստվում ենք, գնանք Աջափնյակի դատարան, հասնենք այնտեղ, հասկանանք ինչ են ասում և ձեզ լրացուցիչ տեղեկություն կտանք։
Մեր պահանջն է, որ Արսենին ու Աբիջյանին ազատ արձակեն։ Էս անբարոյականները անհիմն ձևով մեր տղերքին, մեր ծնողներին ուզում են լռեցնեն»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ՊՆ–ն հայտարարել է, որ ՊՆ–ի բակում ծնողները ջրի շշերով հարվածել են ռազմական ոստիկաններին, Բագրատ Ուզունյանն ասաց. «Ինչ-որ մեկին կպե՞լ ա այդ ջրի շիշը։ Տեսանյութերը կան, թող ցույց տան, չկա այդպիսի բան։
Այսինքն խորհրդարանում կարան իրար վրա ջրի շիշ նետեն... կամ էլ եթե ջրի շիշ է եղել, ինչ տեսել ենք, սովորել ենք։ Ափսոս, ես ցավում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես էլ կշպրտեմ, որովհետև դա եմ սովորել»։
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։ Այս մասին հաղորդում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։











