Ընտրություններում ձայների գողությունը կհանգեցնի հեղափոխության։ Այս մասին հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը պետք է հասկանա, որ նման գործողությունները կհանգեցնեն հեղափոխության։ Նա հավելել է, որ եթե երկրում հեղափոխության սպառնալիքը լինի, ոչ ոք չի համարձակվի լուրջ խախտումների գնալ։ Քոչարյանն ընդգծել է, որ պայքարը պետք է լինի այնքան համառ, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանություններին իրենց զսպել վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից։
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն կիրառել Մոլդովայի օրինակը։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել Մոլդովայում։ Երբ բախվում են աշխարհաքաղաքական շահերը՝ բոլորը մոռանում են ժողովրդավարության մասին։ Երկրի ներսում ընտրողների ձայների հաշվին ընդդիմությունը հաղթանակ տարավ։ Իշխանությունները հաղթեցին Եվրոպայում բնակվող մոլդովացիների հաշվին, որտեղ բացվել էր մոտ 280 ընտրատեղամաս, իսկ Ռուսաստանում՝ ընդամենը երկու»,– նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Պետք է նշել, որ Հայաստանը արտասահմանյան ընտրատեղամասեր չի բացում ընտրությունների համար։











