Ալմա-Աթայի հռչակագրի թեման ինչ-որ մեկը արհեստականորեն մտցրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների օրակարգ և ԶԼՄ-ները կախվել են դրանից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես բանակցություններ եմ վարել 1992 թվականի հուլիսից մինչև 2008 թվականը։ Երբեք Ալմա-Աթայի հռչակագրի թեման օրակարգում չի եղել։ Ի դեպ, հիմա ռուս-ուկրաինական հակամարտությունում էլ չկա։ Ինչ-որ մեկը արհեստականորեն մտցրել է այն և ԶԼՄ-ները տարածում են դա։ Ինչպես և շատ այլ թեմաներ»,– արձանագրել է նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ NEWS.am-ը մանրամասն լուսաբանել է այդ հարցը։