Իմփիչմենթի հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ վերաբերմունքը չի փոխվել, մեր խմբակցությունը հայտարարություն է արել, այդ ժամանակվանից ի վեր ոչինչ չի փոխվել։ Դա (իմփիչմենթը) անհրաժեշտ է, բայց ձայներ չկան։ Մինչ օրս ես տեղեկություն չունեմ, որ իմփիչմենթի նախաձեռնողների մոտ անհրաժեշտ ձայները կան։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ ունենք 28 ձայն, մենք դրանք կտրամադրենք։ Բայց մենք անհրաժեշտ ձայների մասին տեղեկություն չունենք, մեր հետ չեն կիսվել։ Սպասում ենք»,– նշել է նախկին նախագահը։ Նրա գնահատմամբ՝ իմփիչմենթի մասին կարելի է խոսել միայն մինչև ընթացիկ տարվա վերջ։











