Երբ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ իրեղեն ապացույց էդ գումարի հափշտակության աղմկահարույց դեպքը, սկսեցի մտածել՝ բայց դա ո՞նց ա հնարավոր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8–ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞ է դա տեղի ունեցել։ Կներեք անկեղծության համար։ Տենց դեպքեր, որ տեղի են ունենում, ինձ միշտ հետաքրքրում է՝ էսքան ժամանակ, որ ես գնացել եմ, էդ օրերին ելույթ եմ ունեցել, էդ մարդը դահլիճում եղե՞լ է նստած, լսե՞լ է ՝ ինչի մասին է խոսակցությունը։ Հետո չեմ ստուգել՝ եղել է, թե չի եղել, որովհետեւ հարցը հռետորական է։ Որպես կառավարության ղեկավար ես ինձ եմ հարց տալիս, թե ի՞նչն եմ սխալ արել։ Մենք ինքն ենք սխալ արել, որ սա հնարավոր է դարձել։
Այդտեղ լավ լուրն այն է, որ դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ՔԿ նախագահը որոշել էր, որ իրեղեն ապացույց, դրամական միջոցները չպետք է պահվեն աշխատանքային տարածքներում։ Այս բարեփոխումը կարծես ինչ–որ առումով սադրիչ նշանակություն էր ունեցել։ Այսինքն հասկացվել էր, որ էդ գումարը գնում է, հետեւաբար պետք է որոշում կայացնել»,–ասաց Փաշինյանը։











