ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը, ևս մեկ հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին,

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԻԶՆԵՍ ԲՈՒԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին.

– Պետական գույքն օտարելու մասին,

– 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին,

– «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին և այլ հարցեր։