ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարելի նման օրենք կիրառել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելուն, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13–ին, կառավարության շենքի դիմաց  բեռնափոխադրողների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Ակցիայի մասնակիցներից մեկը էլ նշեց. «Սա միայն Հայաստանի դեպքում չէ այդ խնդիրը կա նաև Ղազախստանի, Վրաստանի դեպքում, բայց հեռուստատեսությամբ ցույց տվեցին, որ Ղազախստանի հանդեպ արգելքը հանել են։

Եթե ես գնամ Ռուսաստան, ինձ դեպորտ անեն, բա ես ի՞նչ պետք է անեմ։ Ես ունեմ ծանոթներ, ընկերներ, որ իրանց զապրետ են արել 90 օրից ավել ՌԴ–ում մնալու համար։ Իրենք չեն էլ կարողացել Ռուսաստան մտնեն, հետ են ուղարկել չեզոք գոտուց։ Ասել են՝ ուրիշ վարորդ բերեք դրեք ռուլին, տարեք Ռուսաստան»։

Մեկ այլ վարորդ էլ մի օրինակ բերեց, որ վարորդներից մեկը ընդամենը 90 օրից երեք օր ավել է մնացել ՌԴ տարածքում, 5 տարով արգելք են դրել, իքն աշխատել է «Մուլտի գրուպ»–ում հիմա առանց աշխատանքի տանը նստած է։

«Իմ ժամ կետն էլ անցել է 4 օր, 94 օր եմ եղել Ռուսաստանում, հիմա չգիտեմ՝ գնամ, թե չգնամ»,–ասաց մեկ այլ վարորդ։

«Միրք եմ բարձրել ու գնամ։ Հլը պատկերացրեք, որ գնամ ու չթողնեն մտնեմ Ռուսաստան։ Այնտեղից նորից ես պիտի ֆռռամ, այդ մեքենան հետ բերեմ, հասցնեմ Երևան, դատարկվի ուրիշ մեքենա ու նորից գնա։ Հլը հաշվեք, նայեք ինչ ծախսեր են ու ինչ է կատարվում։ Ու այդ ծախսերը կարող է մնա վարորդի վրա, ապրանքի տերը կասի՝ իմ մեղքը չի, ես մեղավոր չեմ, քո պատճառով է եղել։

Հիմա մենք կառավարությանը խնդրում ենք, որ այդ 90 օրը գոնե սարքեն 180 օր, ոնց որ սարքեցին Ղազախստանի դեպքում։ 180 օրը էլի գոնե կհերիքի։ Մենք դիմում ենք գրել շատ մեծ քանակով վարորդներով, բայց մեզ կլսե՞ն»։