Արդեն երկու տարի է մենք բավական գործ ենք անում անվերջ և լուսաբանում ենք, որ թե այլ երկրների ղեկավարները և թե այստեղի կառավարությունը ուշադրություն դարձնեն գերիների ազատ արձակմանը, իրենք փորձում են, հուսով եմ, որ հաջողենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14–ին,լրագրողների հետ զրույցում նշեց գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։
Հարցին՝ փաստեր ունի՞, որ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ որևէ գործիքակազմ կիրառում են, Աֆեյանը պատասխանեց. «Չէ, ես փաստ չեմ կարող ասել, իրենք պետք է առաջարկեն, պարզապես գիտեմ, որ սա կարևոր թեմա է, և տարբեր երկրներն էլ այս հարցը բերում են խոսակցությունների մեջ։ Հուսով եմ, որ վերջիվերջո այս խաղաղության եղանակի ընթացքին և՛ խաղաղություն, և՛ արդարություն կտիրի»։
Հարցին՝ հավատո՞ւմ է խաղաղության օրակարգին, Աֆեյանն արձագանքեց. «Հավատում եմ, որ խաղաղությունը կարևոր է»։











