Հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում «Լեռնային Ուղեկցորդների և Զբոսավարների Հայկական Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ մեկնարկելու է Լեռնային վազքի (skyrunning) Հայաստանի բաց առաջնությունը՝ Teghenis Sky Race 2025-ը: Լեռնագնացները հաղթահարելու են Թեղենիս լեռան գագաթը։ Առաջնության մասնակից լեռնագնաց կանանց և տղամարդկանց համար սահմանված են առանձին մրցանակային ֆոնդեր՝ ըստ մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի:

Բաց առաջնության գլխավոր հովանավորն է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսին կազմակերպիչները հայտնել են, որ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 100 հոգի: Նրանց 40-45 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են, կան նաև մասնակիցներ Իրանից: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը նշել է, որ բանկը խրախուսում է առողջ ապրելակերպն ու հասարակության ակտիվությունը։ Նմանատիպ միջոցառումների աջակցությունից բացի պարբերաբար կազմակերպում են թիմային արշավները: Մանրամասները ռեպորտաժում: