Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը:
Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին: Կհանձնվեն պետական եւ գերատեսչական պարգեւներ:
Ժամը 22.00 -ին տոնական հրավառություն կլինի, կտրվի հրանոթային 20 համազարկ:











