Դիմակավորված ուժայինները այս պահին փակել են Գյումրիի քաղաքապետարանի ելքերն ու մուտքերը։ Քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Աշխատակիցների մի մասը դրսում է մնացել, քանի որ թույլ չեն տալիս ներս մտնել։

Քաղաքապետարանի մւոտքի մոտ ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց հավաքվածների և ոստիկանների միջեւ։

Ըստ աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքնումուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։

Տեսանյութը՝ այստեղ։