Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:
Հերթագրվել է 28 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչեւ 3 րոպեանոց հայտարարությամբ:
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Հռիփսիմե Գրիգորյանը, Հակոբ Ասլանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Տիգրան Աբրահամյանը, Սարգիս Խանդանյանը, Էմմա Պալյանը, Արուսյակ Մանավազյանը, Աննա Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը և Գառնիկ Դանիելյանը։











