Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք նույնպես կկարողանանք մոտ ապագայում հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ոչ միայն քաղաքականապես, այլև տեխնիկապես պատրաստ ենք արդեն այսօրվանից ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա՝ Հայաստանի տարածքով։
Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղու երկայնքով թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են դրան», - նշել է Փաշինյանը։











