Վերջին Սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դատ չի եղել, ըստ դրա հասկանանք դատախազությունը ինչ է ներկայացնում, նոր կարտահայտվենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է իր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործը։

Հարցին՝ ինչո՞ւ մարդկանց հետ չեք կիսվում, թե ինչպես կարելի է քիչ աշխատավարձով հսկայական կարողություններ ունենալ, թող մարդիկ էլ այդպիսի հարստություն, շքեղ առանձնատներ ունենան, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ գիտեք, որ չենք կիսվում։ Եթե դուք էլ ուզենաք, առանձին կգաք, կկիսվեմ։
Դրա համար ապօրինի ծագում ունեցող գույքի գործը դատարանում է, դատարանում այդ հարցերին կպատասխանենք։ Այդ բոլորը ապիրինի չի, օրինական միջոցներով է ձեռք բերվել»։