Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Օհանավանի փողոցներն ու եկեղեցու բակը մաքրում են։
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը հոկտեմբերի 21–ին կարգալույծ է հռչակվել, սակայն որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է «Տեր–Արամի կողմից մատուցվող պատարագին»։











