Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 21 պատգամավոր:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում հարցուպատասխանին։
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Դավիթ Դանիելյանը, Լիլիթ Մինասյանը, Ալխաս Խաղարյանը, Զարուհի Բաթոյանը, Մարինա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Էմմա Պալյանը, Գայանե Եղիազարյանը և Հռիփսիմե Հունանյանը։
Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:











