Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից չի զեկուցվում 26-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

– Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին,

– Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին,

– «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին և այլ հարցեր։