ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի «պատարագին»: Նրան դիմավորում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Նշենք, որ այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, ժամանել են ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, նաեւ մարզպետեր եւ համայնքապետեր, Աննա Հակոբյանի «Կրթությունը նորաձեւ է» արշավից հայտնի՝ Փաշինյանին աջակցողներ, ընդ որում տարբեր մարզերից: Փաշինյանը Հովհաննավանք եկավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Քպ-ականները ծափերով դիմավորեցին Փաշինյանին, որն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ առանց հարցերի պատասխանելու մտավ եկեղեցի:
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի պատարագը, որը մատուցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանը:











