Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված «պատարագն» ավարտվեց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան անվտանգության աշխատակիցները մոտեցրել են եկեղեցու դռան մոտ, ոտեղից հեռացրեցին  լրագրողներին եւ քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանի դուրս գալու ժամանակ հավաքվածները ծափահարեցին եւ վանկարկեցին  «Նիկո՛լ, Նիկո՛լ»:

Նշենք, որ այսօր Հովհաննավանք էին եկել ՔՊ-ական պաշտոնյաներ, մարզպետեր եւ համայնքապետեր, ինչպես նաեւ ՔՊ-ի բազմաթիվ աաջակիցները: Ամբողջ ընթացքում եկեղեցու տարածքում հսկում էին մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ: