Ադրբեջանը բարձրացնում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմանը, բայց իրավիճակը հետևյալն է, 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց և դա բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում մեր որևէ հարևանի նկատմամբ։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Ես ի նկատի ունեմ, որ խաղաղության պայմանագրում, որը նախաստորագրված է արդեն բոլոր հնարավոր թեմաները, առերևույթ թեմաները հասցեագրված են, այսինքն չկա այդպիսի խնդիր, ինչպիսին դուք նշեցիք մեր պարագայում։
Ուստի նույնիսկ, եթե կարող են ինչ-որ ենթադրություններ կամ պնդումներ լինել, խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերին անդրադառնում է։
Իմիջիայլոց, բոլոր այդ թեմաները փակելու և լուծելու համար զենտամենը անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը և դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ և այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի»,–ասաց նա։











