Բացարձակապես մերկ, մոտ 30 տարեկան տղամարդը կես ժամ սահում էր ասֆալտի վրա Օդեսայում եւ վազում քաղաքի բնակիչների հետեւից:
«Սահնակը կապել էր գորշ գույնի «Տոյոտայից»: Այն մի քանի անգամ պտտվեց փողոցում: Տղամարդը բարձր բղավում եւ ծիծաղում էր»,- պատմել է ականատեսներից մեկը. «Ժամանակ առ ժամանակ նա նստում էր մեքենան, հավանաբար տաքանում եւ կրկին դուրս գալիս: Երբեմն մեքենայից երիտասարդ աղջիկ էր դուրս գալիս, ով նկարում էր սիրողական տեսախցիկով»:
Ականատեսների վկայությամբ, տղան բազմաթիվ «երկրպագուներ» էր հավաքել, ովքեր նկարում էին բջջային հեռախոսներով եւ ֆոտոխցիկներով: Շատերը նշում են, որ տղան հարբած կամ ոչ ադեկվատ չի եղել:












