Մոսկվացի դեսանտայինների հակապուտինյան երգը հիթ է դարձել YouTube-ում` մեկ օրում 20 հազար դիտորդ հավաքելով: Բլոգեր Ռուստեմ Ադագամովը` drugoi կեղծանունով, դեսանտայիններին հրավիրել է մասնակցել փետրվարի 4-ի հանրահավաքին: Իր Twitter-ում բլոգերը գրել է, որ տղաները համաձայնել են:
TOP NEWS-ը գրում է, որ երգն առաջին անգամ կատարվել է «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: Հոլովակն ուղեկցվում է «Մեզնից բացի ոչ ոք բարձրաձայն չի ասի ճշմարտությունը» գրառմամբ, իսկ երգում այսպիսի բառեր կան. «Գանձարանից մի գողացիր», «Դու սովորական պաշտոնյա ես, ոչ կայսր, ոչ աստված»:
Հոլովակն արագ նկատել են արեւմտյան գործակալությունները եւ գովազդել:
Հոլովակը տեղադրվել էր «Ընտրողների լիգայի» ակտիվիստ Ռուստեմ Ադագամովի բլոգում:











