Այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է, դուք մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպք լիներ, մենք բոլորս պատժված կլինեինք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ երկու-երեք ամիս առաջ ինքն իր կոլեգաների, այդ թվում Գեղարքունիքի մարզպետի հետ, Սևանի ափին խնջույքի են մասնակցել, խնջույքը ուրախ անցել է, իսկ երեկոյան հնչել են կրակոցներ։

Ինչ վերաբերում է նրան, որ տարիներ առաջ անտառում անտառապահին բռնել էր գողություն կատարելիս, մեքենայով հետապնդել էր, որի հետեւանքով վերջինս վթարի էր ենթարկվել մեքենայով ու մահացել, մարզպետն ասաց. «Դուք լավ գիտեք որ դա էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բան եղած լիներ, քրեական գործում ես ներգրավված կլինեի։ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելի կողմից»։