Պատարագը չի կարելի խանգարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով նրան, որ անցած կիրակի Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելով դուրս հանեցին եկեղեցուց, երբ նա հայտարարեց, որ կարգալույծ հռչակված անձը չի կարող պատարագ մատուցել։

«Ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին որևիցե աղոթք ու որևիցե պատարագ չհամարել կեղծ, որովհետև դա խոսք է առ Աստված ու այդտեղ հավաքված մարդիկ հաղորդակցվում են Աստծո հետ պատարագի միջոցով»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ էր հռչակված այդ պահին, մարզպետն ասաց. «Քահանան չի ընդունել կարգալույծ եղածի կարգավիճակը, դրա համար էլ ինքը շարունակում է իրեն քահանա համարել, մենք էլ շարունակում ենք քահանա համարել»։