Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել. օրեր առաջ կիսով չափ փլուզվել է գյուղը Հայանիստին, մյուս բնակավայրերին ու Երևանին կապող կամուրջը։ Իսկ այլընտրանքային տարբերակը, որով առաջարկում է երթևեկել մարզպետարանը, ավելի քան 30 րոպեով երկարացնում է ճանապարհը։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ ստիպված են գյուղից մեքենայով հասնել կամրջի մոտ, ոտքով անցնել այն ու այլ մեքենայով շարունակել ճանապարհը։

«Դեռ չենք նկատել, որ աշխատանքներ անեն։ Արդեն քանի օր է՝ նույն վիճակն է։ Չի կարելի այսպես. չենք կարողանում ժամանակին հասնել աշխատանքի»,–պատմեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ երեկոյան աշխատանքից նման ճանապարհով տուն վերադառն ավելի խնդրահարույց է։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ կարճ անդրադարձ կատարեց ստեղծված իրավիճակին, նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է 2 մլրդ դրամ հատկացնել մարզերում նման չնախատեսված խնդիրների լուծման համար։ Արարատի մարզպետն էլ NEWS.am–ի հետ զրույցում միայն հայտնեց, որ այս պահին ակտիվ նախագծման աշխատանքներ են ընթանում։ Թե երբ կավարտվեն կամրջի վերականգնման աշխատանքները և երբ բնակիչները կկարողանան առանց նման բարդությունների դուրս գալ գյուղից, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։