Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցի են ժամանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,ՔՊ-ական նախարարներ, պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետեր եւ աջակիցներ: Ինչպես եւ նախորդ կիրակի, այսօր եւս եկեղեցու բակում են մեծ թվով ոստիկանական ուժեր եւ անվտանգության աշխատակիցներ: Կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը պատրաստվում է կեղծ պատարագ մատուցել, նրան օգնելու է եկել նաեւ որպես դպիր աշխատող ՔՊ-ի երիտթեւի ներկայացուցիչը, որը դաջվածքով է:
Եկեղեցի է ժամանել նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Մայր Աթոռը Հովհաննավանքում կատարվողը պղծություն է որակել:











