ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններիը։

«Սովորություն չունեմ մեկնաբանելու այն, ինչը չեմ լսել կամ չեմ կարդացել»,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պապիկյանը խոստացավ կարդալ Ալիևի հայտարարություններն ու ըստ անհրաժեշտության արձագաքնել. «Բայց այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է, ու երբ մենք խոսում են խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,- նշեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը պատասխան չունի հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այցելել Հայաստան. «Ուզում եք Ադրբեջանի նախագահի փոխարեն ե՞ս պատասխանեմ հարցին, չունեմ այդ պատասխանը»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ Ալիևն այսօր հայտարարել է. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին»։