Ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալթայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ», «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր չպետք է վախեցնի հայերին», և որ Հայաստանի բոլոր շրջանների անվանումները ադրբեջանական ծագում ունեն։

«Դրան որևիցե բան ավելացնելու չունեմ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի։ Դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։

Ես իր տեքստի մեջ ազատագրելու միտք չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի և այլն։ Ես չեմ հասկանում՝ ինչու եք դուք դա ազատագրել հասկանում։

Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասի՞ն ենք խոսում»,–ասաց նա։

ԱԺ նախագահը չպատասխանեց հարցին, թե իր համար նորմա՞լ է, որ Ալիևը նման բաներ է հայտարարում։