«Ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաև այլ հանցակիցների առկայության վարկածը։ Այդ  գործով նույնպես քննարկվում են այլ վարկածներ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Փարաքարի սպնված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները նշում են՝ պատվիրատուներ եղել են։

«Ես նշեցի, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է, մեքն դիտարկում ենք նաև, որ կա օժանդակող։ Արդեն մեղադրանք է առաջադրված, թեև անձը հերքում է իր մեղսակից լինելու հանգամանքը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված խնդիր ունենք։ Իրականում մենք պարտավոր ենք նաև զեքնի ձեռք բերման աղբյուրի հետ կապված քննություն կատարել, օրերով, ժամերով ստուգել անձի հանցավոր վարքագիծը։ Մենք չենք բավարարվում միայն տվյալ անձի ցուցմունքով»,–հավելեց Պողոսյանը։

ՔԿ նախագահը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ կաշկանդված է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ պատվիրատուին պատասխանատվության ենթարկելու մասով։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի պնդմամբ պատվիրել է համայքնապետի սպանությունը, ՔՊ–ական է, ինչի պատճառով էլ Քննչական կոմիտեն կաշկանդված է այդ գործով, Արթուր Պողոսյանը պատասխանեց.

«Ես կարող եմ վկայակոչել բազմաթիվ գործեր, որոնցով իշխող կուսակցության անդամների, նրանց հարազատների նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ ենք ընտրել»։