Երբ դու պաշտոն ես զբաղեցնում, ունես ղեկավար և նրա ասածի հետ համաձայն չես, դա չի նշանակում, որ դու ծպտուն չես կարող հանել. դու կարող ես անհամաձայնությունը արտահայտել սեփական դիմումով, հրաժարվելով այն աշխատանքից, որը չի բավարարում քեզ ու քո արժեքներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որևէ մեկը կառավարությունում իմ ասածին հակադիր տեսակետ չի կարող արտահայտել, արդյոք սա չի նշանակում, որ իրեն պետք են անողնաշար մարդիկ։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի իմ նախորդ աշխատանքում չի եղել մեկ օր, երբ ես անցկացրել եմ այդ աշխատանքում, լինելով անհամաձայն իմ արժեքների և սկզբունքների հետ։ Եվ հետևաբար, եթե երբևէ ես այս պաշտոնից հեռանամ իմ սկզբունքների հետ հակասության պատճառով, ձեզ այդ մասին կտեղեկացնեմ»,– ընդգծեց նա։











