Թուրքիան տեսավ, որ կռիվներով ամեն ինչ կորցրեց. 2020 թվականի պատերազմով Թուրքիան կարծեց, որ ինքը էլ շահ պետք է ունենա Կովկասում, բայց այնպես չեղավ, Ռուսաստանը շահ ունեցավ, մյուս երկրները շահ ունեցավ, բայց Թուրքիան էլ կորցրեց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր հայ Կարո Փայլանը։
«Թուրքիան հասկացավ, որ միայն խաղաղության ճանապարհով, դռները բանալով և ճամփաները բանելով կարող է շահ ունենալ։ Դրա համար հիմա Թուրքիան կողմնակից է, որ սահմանները բացենք, խաղաղության օրակարգը առաջ շարժենք և նորմալացնենք հարաբերությունները։ Դրա համար այսօր շատ մեծ առիթի պատուհան կա։ Բայց այստեղ նախագահ Ալիևը հաշվարկում է, թե ինչ շահեր ինքը կարող է ունենալ։
«Թրամփի ուղու» բացումից շահելու են և Թուրքիայի, և Հայաստանի, և Ադրբեջանի ընկերությունները»,–ասաց նա։
Հարցին՝ եթե սահմանները բացվեն, այդտեղ Հայաստանը վախենալու, մտահոգվելու բան ունի՞, Փայլանը պատասխանեց. «Եթե սահմանները բաց մնան, վախենալու շատ բաներ ունի Հայաստանը։ 30 տարի է՝ մեր մեր սահմանները փակ են և դժվարաբար մենք աղետներ ապրեցինք։ Եթե սահմանները բաց լինեն, արևտուր անենք, դիվանագիտական հարաբերություններ լինեն, եթե տուրիստական հարաբերություններ լինեն, սա կբերի խաղաղության։
Թուրքիան և Հունաստանն էլ խնդիրներ ունեն, բայց սահմանները բաց են, և տարեկան 20 միլիոն տուրիստ է Թուրքիայից մեկնում Հունաստանի կղզիներ։
Եթե սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, այս նախապաշարումները կավարտվեն, իրար հետ առևտուր անելով երկու կողմն էլ կունենա շահեր, և եթե խնդիր ունենան, երկուսն էլ կկորցնեն։
Այս խաղաղությունը մնայուն կլինի, որովհետև բոլոր երկրները կորուստներ կունենան, եթե կռվեն։ Սա է խաղաղության երաշխիքը»,– ընդգծեց Փայլանը։











