Կոմիտասի պողոտայում «Երեւան Սիթիի» աշխատակիցներին ևև այդ տարածքում գտնվող խանութներում ու օբյեկտներում աշխատող մարդկանց թույլ չեն տալիս մտնել շենք։

Աշխատակիցներից մեկը, ով փորձում էր ներս մտնել, ասաց, որ իրենց խանութը հենց այս հատվածում է, սակայն դռան մոտ կանգնած երիտասարդը գոռալով ասաց. «Ձեր խանութը այդ կողմում չի, դուխիների հատված պետք չի գնալ։ Հիմա անիմաստ գնալու եք խանգարեք։ Հետ գնացեք, մարդ չի մտնելու»։

Աշխատակիցներից մեկը նշեց, որ մայրը վերևում է, պետք է վերև բարձրանա, միասին իջնեն, սակայն դռների մոտ կանգնած երիտասարդն անդրդվելի էր. «Հեսա մամադ կիջնի, քաշի ոտդ»։

Վերևից իջնող հրշեջփ րկարարն էլ ասաց, որ վերեւում ոչինչ չկա։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում է նաև շտապօգնության մեքենա, որն առաջին օգնություն է ցուցաբերել երկու փրկարարի, որոնք ծխահարվել են։

Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանն էլ հայտնել է, որ հրդեհը մեկուսացված է, կրակ չկա այլևս։