Հայ առաքելական եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս չունի, այլ կա մարդ, որն ապօրինի կերպով գտնվում է այդ կարգավիճակում։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բողոքեց, որ լրագրողները չեն ցանկանում պարզաբանումներ ստանալ «Կտրիճ Ներսիսյանի (Գարեգին II – խմբ.) և նրա եղբոր (Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի – խմբ.) մասին տեղեկատվության վերաբերյալ»։
«Ինչո՞ւ Հայաստանում չի հնչում այս հարցը։ Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի և այդ երեխան ծնվել է իր՝ կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի գահը: Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ»,— հավաստիացրել է Փաշինյանը։
Արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի մասին հրապարակման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է, որ չի կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։











