Եթե անձամբ ինձ եք հարցնում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

«Մարդիկ կան, որոնք Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ Խորհրդային Միության տարիներին։

Բայց համաձայնեցված ու նախաստորագրված խաղաղության համաձայնագրում և ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա վերադառնալու մասին։ Չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան Գառնի Գեղարդը տեսնեն, վերադառնան իրենց երկիր, որպես տուրիստ։ Կարող է՝ հայերը նաև գնան, բայց դա որպես վերադարձ չի կարող դիտարկվել»,–ասաց նա։