Ուկրաինայի Խարկովի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»,  հունվարի 31 -ին հայազգի Ավակովը որպես մեղադրյալ է անցնում  հունվարի 26 –ին հարուցված քրեական գործով: Մասնավորապես Ավակովին ներկայացվել է ծառայողական լիազորությունների եւ պաշոտնական դիրքի չարաշահման մեղադրանք:

Հաղորդվում է, որ Ավակովի բնակության եւ հաշվառման վայրերում խուզարկություններ են անցկացվում:

Նշենք, որ Ավակովը նաեւ «Բատկիվշչինա» կուսակցության Խարկովի մարզային կազմակերպության ղեկավարն է: