Խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով և Սյունիքի մարզով և նաև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանում «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է, մնացած բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես մենք դեռ ներդրումներ ունենք անելու»,- ասաց նա: