Նրանք չունեն իրենց սեփական կառավարման մեթոդը, նրանք կառավարում են «մեր ձեւով»,- նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Նրանք վարույթում ներառել են մեր աշխատակիցների կողմից իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված բյուջետային հաստատությունների լայնածավալ աուդիտները։ Նույնիսկ ամսաթվերը ցույց են տալիս, որ ներկայացված տվյալները ապրիլ եւ մայիս ամիսների համար են»,- նշել է Ղազինյանը։
Ըստ նրա՝ ընկերության ներկայիս ժամանակավոր կառավարչի պաշտոնավարման ընթացքում թաքցվել է ցուցանիշների զգալի գերագնահատման դեպք։
«Սա՝ այն դեպքում, երբ այսօրվա ժամանակավոր կառավարիչն ունի ավելի լայն լիազորություններ, հսկայական լծակներ եւ 100 տոկոս քարտ բլանշ»,- ընդգծել է նա։











