Մենք եկել եք մեր ընկերոջը սատար կանգնելու, մեր ընկերոջ կողքին լինելու, մեր քաղաքական թիմի կողքին լինելու, եկել ենք, որպեսզի մեր զորակցությունը հայտնենք, և իմ կարծիքով դա պարտավոր է անել յուրաքանչյուր կուսակցական, յուրաքանչյուր քաղաքական ընկեր, ով այս պահի հնարավորություն ունենա գալու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր նարեկ Գրիգորյանը։
Հարցին՝ ընտրվելու դեպքում, ինչպե՞ս կնշեք հաղթանակը, նա պատասխանեց. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքը ընտրվելու է։ Ես ընդամենը կշնորհավորեմ ու կգնամ Գավառ, հանգիստ, որ Վաղարշապատ խոշորացված համայնքն էլ փրկվեց։ Փրկվեց վատ տենդենցից՝ դառնալով լավ տենդենց»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ իշխանությունները կաթողիկոսի դեմ են դուրս եկել, Նարեկ Մկրտչյանն ասաց. «Ճիշտ ասած, կաթողիկոս այս պահին Հայաստանի Հանրապետությունը չունի, որովհետև եթե խոսքը Կտրիճ Ներսիսյանի մասին է, ինքը խախտել է կուսակրոնության ուխտը։ Ինքը չէր կարող ընտրվել կաթողիկոս և ինքը գնալու է ու դա միանշանակ է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։











