REDstore-ը հայտարարում է 3 կարևոր նորության մասին՝ իր 6-րդ մասնաճյուղի, նոր Service կենտրոնի, բջջային հավելվածի ու թարմացված կայքի մասին 

REDstore-ը՝ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը, 10-ը տարի լինելով էլեկտրոնիկայի ոլորտում, հպարտությամբ հայտնում է Երևանում իր վեցերորդ մասնաճյուղի պաշտոնական բացման մասին, որն առաջարկելու է պրոֆեսիոնալ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն, մրցունակ գներ, գերժամանակակից ինտերիեր և հատուկ առաջարկներ։

1.jpg (729 KB)

Կոմիտաս 12 հասցեում  ներկայացված է REDstore խանութ-սրահի ամենալայն տեսականին։  Մեծ միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև նոր սպասարկման կենտրոնը՝գերժամանակակից հագեցած սարքավորումներով , որը նախատեսված է ապահովելու բարձրակարգ տեխնիկական աջակցություն և պաշտոնական երաշխիքային սպասարկում։ Պաշտոնական բացման ընթացքում REDstore -ը ներկայացրեց նաև իր նորացված թվային լուծումները՝ բջջային հավելվածն ու ամբողջովին թարմացված կայքը ՝ ավելի քան 50․000 ապրանքատեսականիով, գերժամանակակաից լուծումներով՝ ինտերֆեյսով, ճկուն առաքման և վճարման համակարգերով, այդ թվում նաև օնլայն ապառիկով ու շահավետ զեղչերով։ Այս հարթակները ստեղծվել են, որ հաճախորդներին առաջարկեն ավելի արագ որոնման համակարգ, խելացի ընտրություն և հեշտ գնումներ։

3,1.jpg (429 KB)

Այս կարևոր իրադարձությունը հերթական կարևոր քայլն է ընկերության ընդլայնման ռազմավարության մեջ, որը միտված է առաջարկել առավել հասանելի, արագ և վստահելի տեխնոլոգիական սպասարկում ամբողջ Հայաստանում։ 

«Մեր վեցերորդ մասնաճյուղը և նոր Սերվիս Կենտրոնը միանշանակ մեծացնում են պատասխանատվության զգացումը մեր հաճախորդների նկատմամբ», — նշել է REDstore-ի մարքեթնգի թիմի ղեկավարը ՝Հ․ Պողոսյանը։ «Մենք մշտապես զարգանալու  ճանապարհին ենք, և մեր թվային հարթակներն ու սպասարկման նոր հնարավորությունները հենց դրա վկայությունն են։ Մեր նպատակը մնում է նույնը՝ մեր հաճախորդների գնումները դարձնել հարմար, արագ և վստահելի՝ ինչպես նոր սրահներում, այնպես էլ նոր հարթակներում»,-նշել է Պողոսյանը:

19.jpg (794 KB)

20.jpg (505 KB)

Միջոցառմանը ներկա էին հատուկ հյուրեր, գործընկերներ, ինֆլուենսերներ և այլք։ Հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալ նոր բացված խանութ-սրահին և օգտվել բացառիկ առաջարկներից։

22.jpg (634 KB)

Վայրը՝ REDstore, Կոմիտաս 12, Երևան, Հայաստան 
Բացման արարողություն՝ 16 նոյեմբերի, 2025թ. 
Մասնակիցներ՝ հրավիրված գործընկերներ, մեդիա, ինֆլուենսերներ և հյուրեր