Խոշոր չափերով ավազակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով բանկերից մեկից կատարված գողությանը։

Մեր տեղեկություններով, գողացել են մոտ 1 մլն դրամ։ Մեր թղթակիցը բանկի առջեւ ֆիքսել էր գրություն. ««Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»։