ՀԷՑ–ի երաշխավորությամբ կոնկրետ ընկերություններ վարկեր են վերցրել տարբեր բանկերից, որոնք որևէ առնչություն չեն ունեցել էներգետիկ ոլորտի հետ, և տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունը բանկերի նկատմամբ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ, և օրինակ, ՀԷՑ–ի ենթակառուցվածքները կամ ենթակառույցների մի մասը, կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ-որ իքս ընկերության ձեռքում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, ՀՀ վարչապետռ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Ասենք, այդ բանկերը իրենց հերթին գային, միջազգայիններն իրենց հերթին գային, էներգետիկ համակարգը ընդհանրապես կոլապսի առաջ կարար գանգներ։ Մեր գործողությունների նպատակադրումը, հենց Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքը այս սպառնալիքից դուրս բերելն է։ Որովհետև, եթե դա տեղի ունենար, մարդիկ ասելու էին՝ բա կառավարությունը ո՞ւր էր նայում, բա կարգավորող մարմինը ո՞ւր էր նայում, բա օպերատիվ մարմիններն ու իրավապահ մարմիններն ուր էին նայում։
Իմիջիայլոց, ես ուզում եմ հիշեցնեմ, որ այս պատմությունը սկսել էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված բնակիչների հետ շփքումներից, հատկապես մարզերում, գյուղերում։ Հիմա մենք կարողանալո՞ւ ենք ինչ-որ մի բան անենք, որ մարդկանց լեգիտիմ պահանջը ինչ-որ ձևով հասցեագրենք»։
Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց, որ այս տարվա օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ամիսների հետ համեմատությամբ, հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, իսկ քանակը, ինտենսիվությունը՝ 18 տոկոսով։ «Սա խոսում է այնա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանտյորները, բոլոր մասնագետները, իրենք գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային օղակ, ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկա եմ դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթ մեկ ցանցերի պետերի, մասնագետ տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին։
Իրենք արդեն, որ նաև, լինելով քաղաքական անձ, ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ, իմ պաշտոնական էջերին, ՀԷՑ–ի պաշտոնական մեյլերին, չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք»։











