Խաչիկ գյուղի պատարագից առաջ ես հանդիպել են Վեհափառին, Վեհափառն ասել է՝ դու պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում մոտուցվող պատարագներին, և պիտի նայես, որ կողքից միջամտություններ չլինեն, ընթացքը լինի սովորական, նորմալ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ ով Խաչիկ գյուղում ներկա է եղել պատարագի, որտեղ եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է, ներկա են եղել և վարչապետ և շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին։ Ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»։
Երբ լրագրողները դժգոհեին, որ իրենց հարցերին հստակ պատասխաններ չի տալիս, միայն կրկնում է, որ բոլոր հարցերի պատասխանը կտա Եպիսկոպոսաց ժողովը, նա ասաց. «Երբ հարցը տալիս եք և չեն պատասխանում, դա ևս պատասխան է։ Իմ առաջին մասնագիտությունը ժուռնալիստիկան է»։
Հարցին՝ ձեր վարանող պատասխաններից կարո՞ղ ենք եզրակացնել, որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք և չեք կարողանում հստակ արտահայտվել, սրբազանը պատասխանեց. «Ես որեւէ մեկի դեմ խնդիր չունեմ և եթե տեղյակ եք, այն ամենը, ինչ մտածում եմ, ժողովների ժամանակ ասում եմ բաց և ուղիղ՝ առանց վախենալու։ Ժողովի ժամանակ եթե հարց լինի և կարծիք պահանջվի, ես իմ կարծիքը կասվի։ Այդ կարծիքը դուք եք պահանջւում, ոչ թե ժողովը»։
Եպիսկոպոսաց ժողովում, ամենայն հավանականությամբ, քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։ Աբրահամ Սրբազանը նշեց, որ չգիտի, կա այդ հարցը, թե ոչ ժողովի օրակարգում, քանի որ օրակարգին տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները մասնակցել էին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագի ընթացքում չի հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։
Այսօր Մայր Աթոռում գումարվել է եպիսկոպոսաց ժողով, որի օրակարգում են նաև եկեղեցականների վարքին վերաբերող հարցերը։











