Կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացվում է ժողովներին. Ես այդ հարցով իր հետ ուղիղ չեմ խոսել, իմ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախված է այս ժողովներում ասված նյութի հետ։ Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե կո՞ղմ էր Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը:
«Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի՝ ոչ նախկինում, ոչ այսօր։ Ես համամիտ չեմ եղել և այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ»,–ասաց նա։
Հարցին՝ Միքայել Սրբազանի կալանավայրում լինելը մեկ տարի առաջ հնչած խոսքի համար իր համար հանդուրժելի՞ է, Վայոց Ձորի թեմի Առաջնորդը պատասխանեց. «Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են»։











