«Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, բայց միայն Ալիևից հետո։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Բայց եկեք հասկանանք, թե ինչ է մեզ տալիս այս համաձայնագիրը», - առաջարկել է Թաթոյանը։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ», չնայած համաձայնագրում նշված է, որ «կողմերը չեն միջամտի միմյանց գործերին»։
«Ես Ադրբեջանի պահանջով երբեք Սահմանադրություն չեմ փոխելու»,– ասաց Թաթոյանը՝ մեջբերելով Բաքվի կողմից նախաստորագրված փաստաթղթի չկատարման ևս մի քանի օրինակ։
Թաթոյանի խոսքով՝ «իր համար խաղաղության իրական պայմանագիրը TRIPP–ի պայմանագիրն է»։ «Մենք պետք է ԱՄՆ-ի պես երկրի հզոր միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին։ Փաշինյանն այսօր ամբողջությամբ մսխում է ամերիկյան այս հզորագույն միջնորդությունը։ Ո՞նց կարելի է նման բան անել։ Նա օգնում է Ադրբեջանի նախագահին կոծկել նրա քայլերը՝ հեղինակազրկելով ԱՄՆ միջնորդական առաքելությունը», - նշել է Թաթոյանը։











