Աշխարհում ամենացածրահասակ մարդու կարգավիճակին է հավակնում նեպալցի Չանդրա Բահադուր Դանգին: Այդ մասին նշվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում: Նշվում է, որ 72-ամյա Դանգիի հասակն ընդամենը 56 սմ է:

Հաղորդվում է, որ գրքի ներկայացուցիչներն առաջիկայում կուղեւորվեն Նեպալ` գաճաճի հետ անձամբ ծանոթանալու համար: Այդ ժամանակ էլ կամրագրվի համաշխարհային ռեկորդը:

Նախորդ ռեկորդակիրը Ֆիլիպինների բնակիչ Ջունրեյ Բալավինգն էր` 59,93 սմ հասակով: