ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից չի զեկուցվում 45-ը: Եվս երկու հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին,

– «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

– «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին և այլ հարցեր։