Ինչո՞ւ համար հեռանամ. Ես ասում եմ՝ ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, NEWS.am-ի և 24news.am–ի հետ զրույցում նշեց Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ ինչ–որ պահի որոշում կայացնի ու հեռանա՝ վիճակը մեղմելու համար։
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է եպիսկոպոսների դիմումի տեքստը, որոնք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։
«Ես ինչ–որ որոշում պետք է կայացնեմ, որովհետեւ ինչ–որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում։ Դա դուք ճի՞շտ եք համարում։ Իհարկե ոչ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ կաթողիկոսը ճիշտ կանի Լուսավորչի գահը փոխանցի այսօր խոցելի վիճակում հայտնված արքեպիսկոպոսներից մեկին,. Օրինակ, Միքայել Սրբազանին, ն արձագանքեց. «Լուսավորչի գահը ընծա չի, որ կաթողիկոսը կամավորաբար իր նախընտրությամբ նվիրաբերի որեւէ եպիսկոպոսի կամ արքեպիսկոպոսի։ Ամենայն հայոց կաթողիկոսը Լուսավորչի գահին բազմել է Ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ։ Ազգային եկեղեցական ժողովն է ի զորու կաթողիկոս ընտրելու»։











