Չնայած այն հանգամանքին, որ արդեն ավելի քան հինգ ամիս Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում՝ «Մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու համար, նրա բիզնես գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է աճել և ընդլայնվել՝ ընդգծելով «Տաշիր»-ի ազդեցիկ ներկայությունն ու զարգացող ներդրումային ռազմավարությունը ռուսական շուկայում։

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում պաշտոնապես բացվեց Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնը, որը «Տաշիր» խմբի նախագծերից է։ 114 հազար քառակուսի մետր մակերես ունեցող կենտրոնը համարվում է Մոսկվայի խոշոր առևտրային համալիրներից մեկը։

Avenue Sever-ում ներկայացված են ռուսական շուկայում գործող բազմաթիվ հայտնի ապրանքանիշեր, որոնք հայ սպառողին ևս ծանոթ են․ դրանց թվում են Cinema Star կինոթատրոնների ցանցը, the Бык ռեստորանը, ինչպես նաև հագուստի և սպորտային ապրանքների լայնորեն ճանաչված բրենդները՝ Zarina, Ostin, Спортмастер, SELA և այլ բրենդեր։