Նախկին հարցուպատասխաններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՀՀ–ում չգիտի մի գյուղ, որտեղ պոզիտիվ մեծ փոփոխություններ չեն իրականացվել. Առնվազն մի գյուղ նշեմ, որտեղ «աննախադեպ» իրողություն է ստեղծվել ձեր իշխանության օրոք, որտեղ ադրբեջանցիներն օկուպացրել են գերեզմանոցներ, որտեղ նրանք նստած են ջրի աղբյուրների վրա, և այդ գյուղը Ներքին Հանդն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա շարունակեց,. «Վերջին ամիսներին քաղաքական կեյնսթրիմը եկեղեցու դեմ արշավն է, որը դուք անվանում եք նորոգում։ Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հանդիպել եք եպիսկոպոսների։ Թե ինչ կոմպրոմատների կամ ինչ բանակցությունների բերումով են նրանք հայտնվել կառավարության  սենյակներում, միայն դուք գիտեք և հավանաբար, այդ մարդիկ։ Բայց այդ եպիսկոպոսների մեջ կար մի մարդ, որի մասին ես կարծիք չեմ հայտնի, այլ դւոք հիմա կլսեք մի մարդու կարծիք, որին ճանաչում եք»։ Դրանից հետո Աննա Գրիգորյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի ձայնագրությունը, որտեղ նա սուր քննադատության էր ենթարկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

«Դուք ասում եք՝ էդ մարդը դեմ է քրիստոնեական արժեքներին։ Հիմա այդ մարդու հետ բանակցում էիք եկեղեցու նորոգման շուրջ։ Արդյոք դուք եկեղեցին ուզում եք նորոգել մարդկանցով, որոնք ձեր կարծիքով հոգեւոր արժեքներից հեռու են։ Նավասարդ Կճոյաններով եք ուզում եկեղեցին նորոգե՞լ»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ վերջերս եղել է Ներքին Հանդում, գյուղացիները շնորհակալ են այն ամենի համար, ինչ արել է կառավարությունը, այդ թվում տանիքներ է նորոգել, ջրի հարցն է լուծվել։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բա եթե էդքան մտածում էիք Ներքին Հանդի մասին, ինչի՞ այնտեղ տանիքներ չկային, ինչի՞ խմելու ջուր չկար։ Դուք էստեղ ցուցյ եք անում Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների համար, ես գնացել եմ Ճակատեն, Շիկահող, մարդիկ ասում են՝ մեզ մոտ երբ է այդ նույնը տեղի ունենալու։ Սա ցույց է տալիս, որ դուք որեւէ կապ չունեք հանրության հետ, մարդկանց հուզող խնդիրների հետ։

Ինչ վերաբերում է ձեր ասածին, հենց նորոգման օրակարգը դրա մասին է։  Ես հիմա էլ եմ ասում, բա մարդը «Բենթլի» ունենա, «Մերսեդես բենց» ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենալ սիրուհիներ ունենա ու հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք։ Չի կարող նման բան լինել։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիճ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը, և իրենց նման ապահոգեւոր մարդիկ, որոնք ըստ էության, կալանքի տակ են պահում մայր աթոռը։ ՀՀ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Հենց Կտրիճ Ներսիսյանն է, որ եկեղեցու հետեւորդ չի։

Մենք էլ մեր մեղքն ենք ընդունում, և դա է քրիստոնեությունը, ոչ թե հոխորտալը, կեղսծիքներ անելը, ոչ թե քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ–որ բան նելը։

Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիճ Ներսիսյանի և իր եղբոր վրա է։ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ–ի գործակալ է, դրանից ավելի մեծ ինչ կոմպրոմատ կարող է լինել։ Մինչև հիմա Կտրիճ Ներսիսյանը չի ասել՝ աղջիկ ունի, թե չունի։ Եթե ունի, դա համատեղելի՞ է իր կարգավիճակի հետ, թե ոչ։ Բա եպիկոպոսները Հայ առաքելական եկեղեցի չէ՞ն, էդ ի՞նչ բառապաշարով եք խոսում»։

Աննա Գրիգորյանը նկատեց, որ այն եպիսկոպոսները, որոնք հնազանդվում են վարչապետին, վերջինս նրանց հետ ոչ մի խնդիր չունի. «Ես ուզում եմ, որ դուք պարզ ասեք, որ ձեր խնդիրը ոչ թե եկեղեցին մաքրելն ու նորոգելն է, այլ ունենալ ձեզ ենթակա եկեղեցի, ձեզ ենթակա կաթողիկոս, և դրա համար նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնաք։ Ձեզ պետք է, որ կաթողիկոսը Արցախի ոգերին երի մասին չխոսի»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Վարչապետն էլ հակադարձեց. «Ինձ պետք չ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարեկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի այդ լեյտենանտներին։

Երկրորդը, ոչ Նավասարդ Կճոյանը ոչ որևէ այլ հոգևորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ՝ առանց բացառության։ Այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են ուզում է քանդի եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ Հայաստանի այս առաքելական եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի օրոք վերածվել է ավերակների։ Համատարած մեր եկեղեցիներում երգչախումբ չկա։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարագներ չեն մատուցվում, որովհետև իրենք չի հետաքրքրում դա։

Ես այնուամենայնիվ Կտրիճ Ներսիսյանի հետ շփվել եմ ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ ենք գնացել, ինքնաթիռում 12 ժամ կողք-կողքի նստել ենք։ Ես ինքս ինձ հարց եմ տվել՝ ո՞նց է այսպես լինում, որ հոգևորականի հետ խոսաս ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարծարծվի, ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա: Այստեղ փող կա, այստեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում այն իրավիճակի հետ, որ նեղ վերնախավը միլիոնատեր է, իսկ քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում այն իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում, իսկ նրանք, ովքեր ինքնուրույնություն են դրսևորում, հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վերայնածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաները ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը և բոլոր իրենց պաշտպանողները։ Իրենց համար եկեղեցին եղել է, կա և ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք, մենք դա թույլ չենք տալու։ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենա անցնցուն ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի։ Նույնիսկ օտարերկրյա հատուկ ծառայությունները, ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի»,–ասաց Փաշինյանը։